Փոխվարչապետերի որոշումներ

12 Նոյեմբերի 2021, 930 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի կողմից՝
«Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության
հասցեով ուղարկված մեդալների (200 հատ, 1 տեղ, 20 կգ ընդհանուր քաշով, 307,50
եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 57,50 եվրո
փոխադրման և այլ ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և
2021-2022 ուսումնական տարվա ընթացքում իրականացվելիք «Վոլեյբոլը
դպրոցում» մանկապատանեկան փառատոնների ընթացքում, հանրակրթական
ուսումնական հաստատություններին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն
ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023