Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 274 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից՝ որպես օժանդակություն «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի համար, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված երաժշտական գործիքների (12 տեղ, 392 կգ ընդհանուր քաշով, 22,491.60 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ 2,535 եվրո փոխադրման և այլ ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023