Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 319 - Ա

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) - ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՑՈՒՄԻ ՊԱՏԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամի (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 58, բն. 1, ՀՎՀՀ` 00148272) կողմից իրականացվող՝ 1,720,833 դրամ ընդհանուր արժողությամբ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի խաղահրապարակի ասֆալտապատում և անցումի պատերի ընթացիկ վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) -Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից «ՌԱԶ ՇԻՆ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08420204) հետ 2018 թվականի օգոստոսի 11-ին կնքված N 7 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականցում` 1,720,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) - Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023