Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2021, 974 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց - Էլեոնորեն հիմնադրամի կողմից հիվանդանոցի բժիշկ Քրիստիան Բրեգերի միջոցով «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված
շնչառական վիրուսների արագ թեստերը, ԷԷԳ էլեկտրոդները և այլ պարագաները (13 կգ
ընդհանուր քաշով, 7,891.30 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020
թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր
ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023