Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1038 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նորվեգիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասցեով ուղարկված 620,400 դեղաչափ «Մոդեռնա»
պատվաստանյութի (7 տեղ, 3,448 կգ ընդհանուր քաշով, 11,992,083 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը,
մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արևմտյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023