Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1057 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից բժշկական կահույք՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով՝ 6 տեղ, 968 կգ, 12,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 785 ԱՄՆ-ի
դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ավտոմեքենա՝ «Հայկական բարեգործական կազմակերպություն» հասարակական կազմակերպությանը նվիրատվության պայմանագրով հանձնելու նպատակով՝ 2007 թվականի արտադրության, Chevrolet Avalanche LTZ4WD մակնիշի, նույնականացման համարը` 3GNFK12357G130757, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,175 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատունվարչություն.
3) «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռք բերված շարժական պրոթեզներ՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին անհատույց տրամադրելու նպատակով՝ 45.1 կգ ընդհանուր քաշով, 23,168,146.8 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023