Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1066 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 682-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Դակշին» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00466302) 2021 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N Infra/Constr 08-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ համայնքում «ՔՈԱՖ սմարթ առողջության կենտրոնի» «Ա» և «Բ» մասնաշենքերի կառուցման կապալի աշխատանքներ՝ ներառյալ ճարտարապետական մասի, կոնստրուկտիվ մասի, ներքին սառը և տաք ջրամատակարարման, ջրամատակարարման ցանցի, էլեկտրականության և հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 264,143,073 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» N 682-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն:

Արխիվ

2024

2023