Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1073 - Ա

ԼԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Բելգիայի սուրբ Ալբբերտոս եկեղեցու կողմից Լիանա Մարտիրոսյանի (անձնագիր՝ AP 0671176) հասցեով ուղարկված նոր և օգտագործված
հագուստի, դեղորայքի, գրենական պարագաների (մեկ տեղ, 21,1 կգ ընդհանուր քաշով, 90 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 84,4 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու կարիքավոր ընտանիքներին
անհատույց բաշխման ծրագիրը:
2. Լիանա Մարտիրոսյանին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023