Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1077 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2021 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 4,917,833 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տուտոր Պլատֆորմ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00196563) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ծրագրային ապահովման ծառայությունների մատուցում՝ 2,325,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023