Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1079 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 800-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ազնավուր» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02652202) կողմից «Տեխնոֆորում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01253291) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
կնքված N 01-10122021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների մատակարարում` 10,842,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի կահավորում» ծրագրի մասին» N 800-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023