Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1093 - Ա

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ 8,291,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01003187) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի
հոկտեմբերի 28-ին կնքված N 28102021/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 25 հատ ջրատաքացուցչի մատակարարում և տեղադրում`
8,291,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունի զգալի նշանակություն:
3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023