Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 49 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝
02569972) իրականացվող` 37,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված աղբատար մեքենան (42,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023