Փոխվարչապետերի որոշումներ

4 Փետրվարի 2022, 67 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) դյուրակիր համակարգիչներ՝ 18 հատ, 6,023.98 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 163,424.25 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) պրոյեկտոր լամպ՝ 1 հատ, 139,25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,674 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) լեգո խաղալիքներ՝ 17 հատ, 6,962.58 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 195,770.25 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) ներկեր՝ 6 հատ, 1,169.94 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 35 ԱՄՆ-ի դոլար և 32,737.50 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) գրաֆիկական պլանշետ՝ 30 հատ, 5,223.60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 70,99 ԱՄՆ-ի դոլար և 110,871 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
6) աթոռներ՝ 14 հատ, 2,996 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 383,640 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
7) տեսախցիկի կայունարար՝ 1 հատ, 382,50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 60 եվրո ու 84,49 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
8) փայտե սանդուղքներ՝ 7 հատ, 82,038.60 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 158,436 դրամ, ԵՏՄ բեռ:

Արխիվ

2024

2023