Փոխվարչապետերի որոշումներ

25 Փետրվարի 2022, 128 - Ա

«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂԱՔ ՍԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՈՒՄ 18-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ» - I ՓՈՒԼ » ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող` 50,276,856 դրամ ընդհանուր արժողությամբ «Քաղաք Սևանում վերականգնողական կենտրոնի հիմնում 18-ից բարձր տարիքի անձանց համար» - I փուլ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00060436 ) «ՇինԻնժ Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08610416) 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 23122021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 50,276,856 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի
նշանակություն:
3. «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023