Փոխվարչապետերի որոշումներ

28 Փետրվարի 2022, 130 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 34-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից «Հովհաննես Հովհաննիսյան» Ա/Ձ-ի (ՀՎՀՀ՝ 57395924) հետ 2022 թվականի փետրվարի 1-ին կնքված N ՀԿԽԸ-ԳՀԱՊՁԲ-2022/1-ՍԾ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի մատակարարում` 1,467,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 3-ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Ամբուլատոր
բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և տուբերկուլյոզի/քովիդ-19-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագրի մասին» N 34-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023