Փոխվարչապետերի որոշումներ

28 Փետրվարի 2022, 131 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից՝ որպես օժանդակություն «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա»
հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի՝ (մեկ տեղ, 34.25 կգ ընդհանուր քաշով, 2,804.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 500.24 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023