Փոխվարչապետերի որոշումներ

7 Մարտի 2022, 174 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) «Էյ-էն Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529594) 2022 թվականի
փետրվարի 14-ին կնքված թիվ 08-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում`
2,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի
հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N 522-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023