Փոխվարչապետերի որոշումներ

23 Մարտի 2022, 189 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) «Պրոգրես-Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01012831) 2022 թվականի փետրվարի 21-ին կնքված՝ N 02-21/01-Ա022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի քաղաքապետարանի
թիվ 154 մանկապարտեզի հովանավորում» ծրագրի մասին» N 94-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023