Փոխվարչապետերի որոշումներ

23 Մարտի 2022, 194 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «ՄԵԴ ԻՆՋԻՆԵՐԻՆԳ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝
00162788) 2022 թվականի փետրվարի 10-ին կնքված N 10/02/2022-01 շարժական գույքի առուվաճառքի պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
խելացի ուրոֆլոմետրի ձեռք բերում՝ 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023