Փոխվարչապետերի որոշումներ

1 Ապրիլի 2022, 215 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»
օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մայիսի 19-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 249-Ա որոշումը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 516-Ա որոշումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 547-Ա որոշումը:

Արխիվ

2024

2023