Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 246 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի մրցավարական անձնակազմին անհատույց հանձնելու նպատակով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով
ուղարկված մարզահագուստի (6 տեղ, 57.2 կգ ընդհանուր քաշով, 3,340.20 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը,
Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա
ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023