Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2022, 253 - Ա

«ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 13 «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող` 45,445,540 դրամ ընդհանուր արժողությամբ «Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից (ՀՎՀՀ` 04723801) «Դողսե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00909307) 2022 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N ՀՀ ԱՄԷՀ ԾՄՊ ԳՀԱՇՁԲ 22/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման կապալային
աշխատանքների իրականացում` 44,549,414 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023