Փոխվարչապետերի որոշումներ

12 Ապրիլի 2022, 258 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Իսրայելի «Եվրասիական հրեական կոնգրեսի»
(Euro-asian jewish congress) կողմից՝ Վրաստանի հրեաների միության միջոցով,
«Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպության հասցեով
ուղարկված «Մացա» հացի (25 տեղ, 340 կգ ընդհանուր քաշով, 90 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 25 ԱՄՆ-ի
դոլար) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց
հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության
2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023