Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 369 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ավստրալիայի Քրեստ համայնքային մկրտական եկեղեցու կողմից, որպես օժանդակություն, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (13,146 կգ ընդհանուր քաշով, 6,393 ավստրալիական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,393 ավստրալիական դոլար և 656,000 դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Հավելված

Արխիվ

2024

2023