Փոխվարչապետերի որոշումներ

14 Ապրիլի 2022, 261 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 119-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «ԷՆՋԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00225867) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների, մանկական խնամքի միջոցների և այլ անհրաժեշտ բժշկական ապրանքների ձեռքբերում՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 25-ին «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական
բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում
ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագրի մասին» N 119-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023