Փոխվարչապետերի որոշումներ

14 Ապրիլի 2022, 276 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից, կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հասցեով ուղարկված 51,000 սրվակ «Ֆայզեր» պատվաստանյութի (102 տեղ, 5,811 կգ ընդհանուր քաշով, 3,672,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023