Փոխվարչապետերի որոշումներ

15 Ապրիլի 2022, 278 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 631-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հուլիսի 28-ի «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագրի մասին» N 631-Ա որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում «26,000,000 դրամի» բառերը փոխարինել «8,071,135 դրամի» բառերով:
2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 00464744) կողմից «Նունե Եղիազարյան պլյուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00237505) 2022 թվականի փետրվարի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 17,928,865 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023