Փոխվարչապետերի որոշումներ

19 Ապրիլի 2022, 279 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 47,269,832 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՖՐԻՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-03/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 15,995,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԳՐԻՆ ՕՊՇՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00466963) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում` 19,213,332 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԷԿՈՎԻԼ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2022 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-02/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 12,061,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023