Փոխվարչապետերի որոշումներ

5 Մայիսի 2022, 293 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (unicef) կողմից՝ որպես օժանդակություն, Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության հասցեով ուղարկված մեկանգամյա օգտագործման
ներարկիչների 7,000 տուփի և օգտագործված ներարկիչների ոչնչացման 500
տուփի (242 տեղ, 6,252 կգ ընդհանուր քաշով, 30,488 ԱՄՆ-ի դոլարին համարժեք
դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,000 ԱՄՆ-ի դոլար,
մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան
ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու
կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023