Փոխվարչապետերի որոշումներ

5 Մայիսի 2022, 296 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի
հետ (ՀՎՀՀ՝ 01529346) 2022 թվականի ապրիլի 8-ին կնքված պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է «Ավրորա» մրցանակաբաշխության
արարողության հեռարձակման ծառայությունների մատուցում` 2,500,000 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Զբոսաշրջության և
քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական
նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող
«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին»
N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար
ունի զգալի նշանակություն:  

Արխիվ

2024

2023