Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 389 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԲԱԴԵՆ-ՎՅՈՒՐՏԵՆԲԵՐԳԻ ԵՐԿՐԱՄԱՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանական կարմիր խաչի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի հասցեով ստացված բժշկական նշանակության ապրանքների (323 տեղ, 5,980 կգ ընդհանուր քաշով, 4,730 եվրո ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,500 եվրո, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հավելված

Արխիվ

2024

2023