Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 322 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային
կազմակերպության (ՀՎՀՀ` 05536278) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ
պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Արփի
լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից
իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին»
N 233-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն
զգալի նշանակություն`
1) «Վեգա Ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ
(ՀՎՀՀ` 02704414) 2022 թվականի մարտի 31-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-22/01
եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր
համակարգիչների (2 հատ) և գունավոր տպիչի ձեռքբերում` 870,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկա-Կատրին-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05536981) 2022 թվականի ապրիլի 5-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀԱՊՁԲ-22/01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
սեղմված բնական գազի ձեռքբերում` 1,033,333.33 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023