Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 321 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միացյալ ազգերի կազմակերպության մանկական
հիմնադրամի (UNICEF) կողմից որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և
կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
հասցեով ուղարկված պատվաստանյութերի պահման սառցարանների, սառնարանների և դրանց պահեստամասերի (366 տեղ, 36,412 կգ ընդհանուր քաշով, 252,793.48
եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 26,144.56
ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատունվարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական
ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն
ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023