Փոխվարչապետերի որոշումներ

6 Մայիսի 2022, 320 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 28-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 112-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված՝ N 4521841 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայության մատուցում` 36,667 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի.
2) «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2021 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված՝ N 4521823 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայության մատուցում` 36,667 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի.
3) «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հունվարի 21-ին կնքված՝ N 4545771 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայության մատուցում` 238,667 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի :
 

Արխիվ

2024

2023