Փոխվարչապետերի որոշումներ

18 Մայիսի 2022, 349 - Ա

«ՇՈՂԻԿ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Բրիտանական Երրորդության աստվածաշնչյան ընկերության (Trinitarian Bible Society) կողմից «Շողիկ» հայկական բարեգործական
հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված Աստվածաշունչ գրքի (5,000 հատ, 29,250 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 4,700 եվրո փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և
անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Շողիկ» հայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել
ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023