Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 427 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միացյալ ազգերի կազմակերպության մանկական
հիմնադրամի (UNICEF) կողմից որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և
կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
հասցեով ուղարկված պատվաստանյութերի պահպանման սառնարան-սենյակների
(քանդված վիճակում՝ 2 տեղ, 2,188 կգ ընդհանուր քաշով, 19,972 եվրոյին համարժեք
դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,647.68 ԱՄՆ-ի դոլար,
մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում)
ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական
ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն
և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: 

Արխիվ

2024

2023