Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 429 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված
առաստաղի համար նախատեսված ձայնի խլացման սալիկները, սալիկների
պարագաներն ու պիտույքները (4,655.6 կգ ընդհանուր քաշով, 34,813.20 եվրոյին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,489,950 դրամ,
Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի
2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից
իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում»
ծրագրի մասին» N 1273-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023