Փոխվարչապետերի որոշումներ

23 Հունիսի 2022, 431 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 05536278) կողմից «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022
թվականի մայիսի 18-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ-22/04 եռակողմ պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի (ռեգուլյար) ձեռքբերում՝ 1,960,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Արփի
լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից
իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին»
N 233-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի
զգալի նշանակություն: 

Արխիվ

2024

2023