Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 374 - Ա

«ԳՅՈՒՄՐՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «CDH Stephanus» ոչ առևտրային կազմակերպության կողմից, որպես օժանդակություն, «Գյումրու ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ստացված բեռի (7,800 կգ ընդհանուր քաշով, 4,800 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,800 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Գյումրու ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Հավելված

Արխիվ

2024

2023