Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 350 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N Մ-1068-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00257226) «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09806674) 2018 թվականի հոկտեմբերի 9 ին կնքված N 2883-081018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացում` 10,331,228 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի մասին» N Մ-1068-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023