Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 41 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N Մ-510-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից Երևանի քաղաքային համայնքի համար ձեռք բերված մանկական խաղահրապարակների խաղասարքերը և մարզասարքերը (169 տեղ, 8,620 կգ ընդհանուր քաշով, 74,920 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,795 ԱՄՆ-ի դոլար, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 10-ի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում» ծրագրի մասին» N Մ-510-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
 

Արխիվ

2024

2023