Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 429 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված, կազմակերպության անդամների և սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց համար նախատեսված բեռի (մանկական նոր հագուստ, նոր խաղալիքներ, նոր կոշիկներ, գրքեր, գրենական պիտույքներ և մեկ աթոռ, 52 արկղ, 1,766.50 կգ ընդհանուր քաշով, 3,190 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ 650 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023