Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 427 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶԱԽ ԿՈՒՐԵՍԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Կազախ կուրեսի միջազգային ֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի կազախ կուրեսի ֆեդերացիա» մարզական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված կազախ կուրեսի մարզահագուստի (30 հատ՝ 2 տեղ, 40.4 կգ ընդհանուր քաշով, 540,000 ղազախական թենգեին համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի կազախ կուրեսի ֆեդերացիա» մարզական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023