Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 411 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N Մ-318-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Անգլիայի «Հայկական ծառայություններ» բարեգործական հիմնադրամի կողմից «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպության հասցեով ուղարկված բեռը (7,929.55 կգ ընդհանուր քաշով, 147,971.33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 3,900 ֆունտ ստերլինգ, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 3-ի «Շողիկ» հայկական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգ Հայաստանին» ծրագրի մասին» N Մ-318-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված

Արխիվ

2024

2023