Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 435 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N Մ-1183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի Հայաստան-Արցախ հիմնադրամի միջոցով «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռը (563 տեղ, 7,002.10 կգ ընդհանուր քաշով, 118,921.55 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 6,275 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱԳԱՊԵ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Մարդկային տառապանքը որպես պատերազմի և բնական աղետի հետևանք» ծրագրի մասին» N Մ 1183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հավելված

Արխիվ

2024

2023