Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 43 - Ա

«ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայ մարտիկների օժանդակ մարմին» բարեգործական կազմակերպության կողմից որպես օժանդակություն «Բարի նպատակ» բարեգործական միություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (506 տեղ, 9,000 կգ ընդհանուր քաշով, 24,765 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ՝ 4,765 եվրո փոխադրման ծախսերը` համաձայն N 1 հավելվածի, «Արարատյան» մաքսատունվարչություն) ներմուծման և անհատույց բաշխման` համաձայն
N 2 հավելվածի, ծրագիրը:
2. «Բարի նպատակ» բարեգործական միություն» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հավելված