Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 431 - Ա

«ՂԱՐԱԲԱՂ» ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից «Ղարաբաղ» բռնագաղթածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպության հասցեով որպես օգնություն ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստի (86 տեղ, 2,151 կգ ընդհանուր քաշով, 1500 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, ներառյալ 500 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Ղարաբաղ» բռնագաղթածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023