Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 402 - Ա

«ՍՈՒՐԲ ԿԱՄԻԼԼՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք, ՀՎՀՀ` 05806438) իրականացվող՝ 1,401,150,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առողջապահական և սոցիալական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 290012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 55,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 02508134308 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 32,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 23-ին կնքված N 704643082 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 7,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2018 թվականի փետրվարի 20-ին N 112740687 և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2007 թվականի հունվարի 1-ին կնքված N 112848821S9300093, N 112740687S9300093, 2011 թվականի դեկտեմբերի 1-ի N 116340433 պայմանագրերում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2007 թվականի հունիսի 28-ին կնքված N 056603 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02703411) 2018 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման և աուդիտի ծառայությունների մատուցում` 1,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հավելված

Արխիվ

2024

2023