Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 433 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 160-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված կարուսելները (70,000 կգ ընդհանուր քաշով, 8,885,153 ռուսական ռուբլի ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31 ի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 160-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:


 

Արխիվ

2024

2023