Փոխվարչապետերի որոշումներ

10 Դեկտեմբերի 2018, 420 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված՝ նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի քաղաքացի Նաիրա Ճորոխյանի կողմից (անձնագիր` N 485004747) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար ուղարկված շինարարական ապրանքներ և տեխնիկա` 1 բեռնարկղ, 16,940 կգ ընդհանուր քաշով, 56,102.98 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, բեռնափոխադրման ծախսերը կազմել են 5,000 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Կիրոպի Կիրոյանցի կողմից (անձնագիր` N 03 05 546287) Արցախի Հանրապետության Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի համար ուղարկված շինարարական ապրանքներ և էքսկավատորի յուղի ֆիլտր` 1 բեռնարկղ, 21,716 կգ ընդհանուր քաշով, 206,900.8 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից (անձնագիր` N 4615831330) որպես աջակցություն ուղարկված գորգեր՝ 4 տեղ, 12 կգ ընդհանուր քաշով, 9,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023